ԿարևորՍպորտ

Կարեն Գիլոյանը հետևել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին:

Կարեն Գիլոյանն ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ հետևել է շվեյցարական կարգով անցկացվող մրցաշարին, որին տարբեր տարիքի մոտ 400 շախմատիստ է մասնակցում՝ Երևանից և ՀՀ մարզերից:

Այսօր շվեյցարական մրցաշարի վերջին տուրն է, ինչից հետո հայտնի են դառնալու բոլոր մրցանակակիրները:

Ցուցադրել ավելի
Back to top button