

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Մոսկվայում, թվիթերում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«ՆԱՏՕ-ն աջակցում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, որը կօգնի տարածաշրջանում կայունություն ապահովմանը: Մենք խրախուսում ենք Հայաստանի և Թուրքիայի հետագա ջանքերի գործադրումը»,- նշել է Կոլոմինան:
Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:
#NATO welcomes today’s meeting in Moscow between the special envoys of 🇦🇲🇹🇷. NATO supports the normalisation of their relations, which will help in bringing stability to the region, and we encourage Ankara and Yerevan to make further efforts pic.twitter.com/52e86yzQNL
— Javier Colomina (@JavierColominaP) January 14, 2022