Ժամանակի վկան

Հայերը, որպես անկախ էթնիկ կազմավորում, ձևավորվել են առնվազն 15 000 տարի առաջ․ Համլետ Մարտիրոսյան․ «Ժամանակի վկան»

Ինչպես համատեղեց ֆիզիկան և հայագիտությունը, և այսօր ավելի հայտնի է որպես հայագետ, քան ֆիզիկոս, ինչպե՞ս ծնվեցին հայագիտական հոդվածներն ու մենագրությունները, 2021 թվականի վերջին հրատարակված նոր գրքի, կեղծ գիտական թեզերի և հայկական առաքելության մասին այս հաղորդաժամին ներկայացնում է հայագետ, Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոնի հիմնադիր- տնօրեն Համլետ Մարտիրոսյանը։

Առաջին հայացքից անհամատեղելի ֆիզիկան և հայագիտությունը զուգահեռաբար ուսումնասիրող Համլետ Մարտիրոսյանի՝ հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը, դեռևս դպրոցական տարիքից է առաջացել։ Ուսումնասիրությունները բացառապես վերաբերում են հայոց պատմության հնագուն շրջանին, որտեղ թաքնված են մեր պատմության «սպիտակ» էջերը։

2021 թվականի դեկտեմբերին լույս է տեսել հեղինակի նոր գիրքը, որը վերնագրված է՝ «Ազգային ինքնության ակունքները»։ Գրից բացի ինքնության կարևոր ցուցիչ է համարվում հավատքը, որին նույնպես հեղինակն անդրադարձել է գրքում։

Հայկական լեռնաշխարհը մարդկային հնագույն քաղաքակրթությունների ծագման բնօրրանն է։ Հայերը այս տարածաշրջանի բնիկներն են։ Մեր ազգային ինքնության ակունքները բազմաշերտ են, բայց հիմնական բաղադրիչները որոշակի են։

Կեղծ գիտական թեզերը, որոնք գերիշխող են եղել հարյուրամյակներ, ահռելի վնաս են պատճառել հայագիտության առաջընթացին։ Յուրաքանչյուր տեսություն հիմնավորվում է աղբյուրներով։ Հետաքրքրվեցի, թե ի՞նչ աղբյուրներից է օգտվել գիրքը գրելիս։


Փոքրաթիվ համախոհներով 4 տարի առաջ հիմնադրել են Հնագույն քաղաքակրթությունների հետազոտման կենտրոնը, որն զբաղվում է նշված խնդիրներով։ Համոզված է, որ հայագիտություն է այն գիտական համակարգը, որի ներքո պետք է միավորվեն Հայկական լեռնաշխարհում հայ էթնոսի բնիկությունն ուսումնասիրող բոլոր գիտական հաստատությունների ծրագրերը։

Ցուցադրել ավելի
Back to top button