ԿարևորԿյանքին ասել այո՛

Իրենց կյանքը զոհելու պատրաստ տղաներն ամենից շատ էին գնահատում խաղաղությունը. Պետրոս Էֆենջյան․ «Կյանքին ասել այո՛»

Պետրոսի երազանքները տարբերվում են շատ շատերի երազանքներից․ նա միշտ ձգտել  է դեպի անհայտը։ Ամբողջ գիտակցական կյանքում փորձել է հասկանալ՝ ինչ է ուզում կյանքից։  Ասում է՝ միշտ ձգտել եմ ինձ լիարժեք մարդ զգալ՝ անկախ հանգամանքներից։ Այսօր էլ նույնն է անում՝ պայքարելով նորից սեփական ոտքերի վրա կանգնելու, քայլելու համար։ Պատերազմում ստացած ողնուղեղային վնասվածքով նա այսօր բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։

Պետրոս Էֆենջյանը ծնվել է 1997 թվականին Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում, ունի երկու եղբայր։ Ծառայել է Քարվաճառում, որի շքեղ գույները մի օր վերածվեցին միայն սևի ու սպիտակի՝ բուն և փոխաբերական իմաստով։ Չնայած ներկա դժվարություններին, Պետրոսը շարունակում է անվերապահորեն սիրել կյանքը։

Շատ է կարևորում խաղաղությունը։ «Այդ խաղաղությունն ամենից շատ սիրում ու գնահատում էին  այն տղաները, որոնք պատրաստ էին իրենց կյանքը զոհելու և զոհեցին հանուն այդ խաղաղության»,-ասում է Պետրոս Էֆենջյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button