ԿարևորՀասարակություն

Բերդ քաղաքում ժամանակակից լուսակիրներ են տեղադրվել

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի անմիջական նախաձեռնությամբ, համայնքի ղեկավարի և Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ջանքերի շնորհիվ, տարբեր համագործակցությունների արդյունքում՝ Բերդ համայնքում իրականացվել և իրականացվում են բազում ծրագրեր: 

Երթևեկության անվտանգության բարձրացման նպատակով՝ Բերդ քաղաքի Մաշտոց-Ալեք Մանուկյան, Մաշտոց-Այգեստան փողոցների հատման խաչմերուկներում ժամանակակից լուսակիրներ են տեղադրվել: 

Աշխատանքներն իրականացվել են Կառավարության սուբվենցիոն ծրագրով(2021թ. ), Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ (65/35 հարաբերակցությամբ): 

Նույն ծրագրի շրջանակում Բերդ համայնքի 11 բնակավայրում՝ Բերդում, Վարագավանում, Վերին Ծաղկավանում, Չինչինում, Տավուշում, Նավուրում, Արծվաբերդում, Չինարիում, Չորաթանում, Նորաշենում և Վերին Կարմիրաղբյուրում, գիշերային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվում: 

Ցուցադրել ավելի
Back to top button