
1915 թվականի ամռանը հայերի մի ստվար հատված հայտնվել էր սիրիական անապատներում։ Նրանք կանգնել էին կոտորվելու և բռնաձուլվելու վտանգի առջև։ Հայ երեխաներից շատերը հավաքագրվում էին թուրքական որբանոցներում, որտեղ նրանց ստիպում էին մոռանալ ազգային պատկանելությունը, լեզուն և քրիստոնեական հավատքը։
Այս ամենի դեմն ինչ-որ չափով առնելու նպատակով հայկական և միջազգային մի շարք կազմակերպություններ ու անհատներ փորձում էին փրկել և փրկագնել իսլամական միջավայրում բռնի պահվող հայ կանանց ու երեխաներին։ Այդպիսի անհատներից մեկը Ռուբեն Հերյանն էր։
Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Մարգարյանը։ «Մեկ ոսկի՝ մեկ հայ»՝ մաս 3-րդ: