ԿարևորՀասարակություն

Ստեղծվել է Երասխի և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման աշխատանքային խումբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ –Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել, տեղեկացնում է e-gov.am–ը։

Որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ – Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ:
Աշխատանքային խմբի ղեկավարը՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին կներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ։

Ցուցադրել ավելի
Back to top button