ԿարևորՔաղաքական

Ռուսաստանն աջակցում է Թուրքիային և Հայաստանին ուղիղ երկխոսության հաստատման հարցում․ Լավրով

Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին ուղիղ երկխոսության հաստատման հարցում, հուսով է, որ այն հաջող կլինի։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Թուրքիան և Հայաստանն իսկապես նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին։ Ռուսաստանը օգնել է, որպեսզի նման պայմանավորվածություն ձեռք բերվի, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն ընթանում է Մոսկվայում։ Մեր դերը կայանում է նրանում, որպեսզի օգնենք ուղիղ երկխոսություն հաստատել, հուսով եմ, որ դա հաջող կլինի»,- ասել է նա։

Հայաստանն ու Թուրքիան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ են նշանակել 2021 թվականին։ Երևանը ներկայացնում է խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Անկարայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Ցուցադրել ավելի
Back to top button