ԿարևորՀասարակություն

Մոսկվայի «Պրեզիդենտ հյուրանոցում» վերելակի ընկնելու հետևանքով ՀՀ քաղաքացիներ են զոհվել․ ՏԱՍՍ

Մոսկվայի «Պրեզիդենտ հյուրանոցում» վերելակի վայր ընկնելու հետևանքով մահացած տղամարդիկ, պարզվել է, Հայաստանի քաղաքացիներ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Վերելակի ընկնելու հետևանքով մահացած երկու տղամարդիկ Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հինգշաբթի երեկոյան «Պրեզիդենտ հյուրանոցում» վերելակն ընկել է, ինչի հետևանքով երկու մարդ մահացել է։ Երկու տուժածները բանվորներ են, նրանք զբաղվել են վերելակի վերանորոգմամբ, որը նախատեսված է եղել հյուրանոցի անձնակազմի համար։

Արտակարգ պատահարի նախնական պատճառը անվտանգության խախտումն է։ Մոսկվայի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության քննիչները քրեական գործ են հարուցել։

Ցուցադրել ավելի
Back to top button