

Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը, որն այս օրերին Իտալիայում մասնակցում է IceLab International մրցաշարին, բավականին հաջող ելույթներ է ունենում: Կարճ ծրագրից հետո նա 55,94 միավոր է վաստակել և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Առաջատարն Իսրայելի ներկայացուցիչն է՝ 56,78 միավորով, իսկ երկրորդ հորիզոնականում իտալացի գեղասահորդն է՝ 55,99 միավորով:
Դանիլյանցն այսօր հանդես կգա ազատ ծրագրում: