Ջուլիան ընտանիքի 7 երեխաներից միակն է, որ ընտրել է արվեստի ուղին: Ծնողների համար անսպասելի էր Գեղարվեստի ակադեմիա նրա ընդունվելը: Երիտասարդ դիզայները, միավորելով նկարչությունն ու քանդակը հրուշակագործության հետ, ստեղծեց իր համար նոր ուղղություն` 3D տորթերի տեսքով:


Անցյալ տարի Պերմում կայացած խոհարարական օլիմպիադային ներկայացավ Joker-ի քանդակով` արժանանալով ոսկե մեդալի։ Հաջորդ ոսկե մեդալը Անգլիայի Cake International մրցույթից էր, որտեղ ընդգրկվեց աշխարհի լավագույն հրուշակագործ դիզայներների ցանկում: