ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերում գրառում է արել, որում ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: «Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին աջակցում է»,- գրել է Տոյվո Կլաարը:

Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները Մոսկվայում ժամանել են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Հայաստանի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, բանակցություններում Թուրքիան ներկայացնում է ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

Ցուցադրել ավելի
Back to top button