Մտքի ուժը

ԳԱՅՈԴԻՏ․ հայ գիտնականների մտքի ուժն առաջիկայում՝ գուցե բժշկության մեջ․ «Մտքի ուժը»

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող, հայցորդ    Գայանե Տոնոյանի համար գիտությամբ զբաղվելը կրկնակի հետաքրքիր է։ Գայանեն առաջինն է, որ օգտագործում է իրենց գիտական խմբի կողմից ստեղծված, որպես թիրօքսինի կարգավորիչներ կիրառվող յոդիդ ներկայացնող աղերը.

«Թիրօքսինը վահանաձև գեղձի հորմոնն է։ Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը յոդի պակասով է պայմանավորված։ Սա առաջացնում է թիրօքսինի անբավարար սինթեզ, որի պատճառով էլ առաջանում են օրգանիզմում շատ խնդիրներ։ Թիրօքսին էր խմումը առաջին կինը, որը փորձեց մեր յոդիտը։ Թիրօքսինը հորմոնալ պրեպարատ է։ Այդ կնոջ մոտ արդյունքը շատ լավ էր։ Մեր պրեպարատը ամբողջությամբ փոխարինեց հորմոնալ թիրօքսինին։ Այդ նոր պատրաստուկը կիրառեցինք աուտոիմունթիրօիդի ժամանակ։ Երբ չունես հորմոնալ խախտում, բայց գեղձը մեծանում է։ Ես ունեի նման խնդիր։ Ընդունեցի ու հիմա լավ եմ ինձ զգում»։

Գայանե Տոնոյան

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կարգավորված ու ապակարգավորված միջավայրերի լաբորատորիայում ձևավորված գիտական խումբն է հետազոտությունները կատարում։ Ասում են՝ գիտությամբ զբաղվելն ու  հետազոտություններ կատարելը մարդուն բազմաթիվ առավելություններ է տալիս։ Իսկ խումբն իր առջև խնդիր էր դրել որպես այդպիսին գոյություն չունեցող նոր տեսակի դաս ստանալ։ Արդյունքում՝ յոդիդ ներկայացնող աղերը սկսեցին կիրառել նաև բժշկության մեջ։ Պատրաստուկն արդեն անուն ունի։ 

«Քանի որ տարբեր ամինաթթուներ պարունակող աղեր էին, տվալ աղը միաժամանակ պարունակում էր գլիցին, արգինին ու յոդիտ։ Վերցրեցինք գլիցինի ու արգինինի առաջին տառերը, ու յոդիտը։ Դարձավ «ԳԱՅՈԴԻՏ»։ Առաջին կինը, որն օգտագործեց, անունը Գայանե էր, իմ անունը՝ նույնպես։ Սա իմ թեկնածուական ատենախոսության կիրառական մասն է»։

Արամ Պետրոսյան

Գիտական խումբը խնդիրը հետազոտելն ու կիրառելի բացահատումներն անելն է, ստեղծածն առևտրայնացնելը՝ ոչ. դրանով արդեն մասնագետների այլ խումբ է զբաղվում, ասում է երիտասարդ գիտնականը։ Խոստովանում է, որ իրենք չեն այն մասնագետները, որոնք պիտի զբաղվեն առևտրայնացմամբ։ Մինչ այս պահը բոլոր այն մասնագետներից, որոնք իմացել են ստեղծվածի մասին, միայն դրական արձագանքներ են լսել։ Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ վահանաձև գեղձի չարորակ ուռուցքներն, այսպես ասենք, «երիտասարդացել են»։ Միջազգային վիճակագրության համաձայն՝ վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող 100 հիվանդից 1-ից 5-ի մոտ հայնաբերվում է չարորակ ուռուցք:

Հայաստանի՝ ինչպես ծովային ելք չունեցող շատ այլ երկրների, բնակիչների մեծ մասն ունի վահանաձև գեղձի խնդիր։ Ուստի այն, ինչ առաջարկում են հայ գիտնականները, գուցե առաջիկայում խնդրի լուծման արդունավետ եղանակներից դառնա։ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի կարգավորված ու ապակարգավորված միջավայրերի լաբորատորիայում միայն այս պատրաստուկով չեն զբաղվում։ Գիտաշխատող Վահրամ Ղազարյանը հերթական հաջողված առաջարկն է ներկայացնում։ Տարբեր բյուրեղներ է ուսումնասիրում։ 

«Մինչ այս ստացել ենք ատամների գերզգայունության նվազեցման համար կիրառվող նյութեր, որոնք պատենդավորել ենք։ Դրանք նյութեր են խցանում են դենտինային ծակոտիները, որոնք գերզգայունությունը նվազեցնում են»։

Արամ Պետրոսյանն առաջատար գիտաշխատող է, ու հենց նա է, ըստ էության, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմներրի ինստիտուտի կարգավորված ու ապակարգավորված միջավայրերի լաբորատորիայի երիտասադների շրջանում  ամինաթթուների նկատմամբ հետաքրքրություն առաջացրել։ Ամինաթթուների կիրառման հնարավորությունները միայն բժշկությամբ չեն սահմանափակվում։ Այստեղ՝ այս պահին, այլ առաջարկներ են փնտրում՝ արևային վահանակներում նոր նյութերի կիրառության համար։

Այս լաբորատորիայում գիտության մասին առանձնակի սիրով են խոսում, հիմնականում՝ բոլորը։ Հատկապես կարևորում են նյութերի հանդեպ ունեցած հետաքրքրությունը։ Արամ Պետրոսյանն ընդգծում է․

«Ինձ համար իմ աշխատանքն է ամենահետաքրքիրը։ Շատ եմ սիրում նյութերի հետազոտումը, նոր նյութերի ստացումը, կռահելը, թե դրանք որտեղ կարելի է կիրառել»։ 

Գայանե Տոնոյանն էլ է այն կարծիքին, որ գիտության նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, ավելի համակարգրված են աշխատում, ասում է՝ երիտասարդներին դեպի գիտություն բերելու համար ավելի շատ գործ են անում։

«Արդեն իսկ զբաղվողների համար նույնպես կան բազմաթիվ ծրագրեր, որոնք խթանում են գիտության մեջ մնալու համար։ Երկրորոդ դրամաշնորհն եմ շահել, որոնց միջոցով նյութեր եմ ձեռք բերում»։   

Եթե դրամաշնորհներն ու տարբեր ծրագրերը չլինեին, գիտությամբ զբաղվելն ավելի դժվար կլինի, Հայաստանում՝ գրեթե անհնար։ 

Ցուցադրել ավելի
Back to top button