ԿարևորՀասարակություն

Տեղ համայնքի բնակիչը ռուս խաղաղապահների մոտ է

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ, 53-ամյա Սուրիկ Մաթևոսյանը ռուս խաղաղապահների մոտ է։ Այս մասին քիչ առաջ «Ռադիոլուրին» տեղեկացրեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Սպասում ենք, որ ռուսները մեր քաղաքացուն բերեն Տեղ։ Ասեմ նաև, որ նրան պատկանող 340 ոչխարը հետ չեն տվել, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են»,-ասաց Ղուլունցը։

«Մանրամասներին տեղյակ չեմ, բայց Սուրիկ Մաթևոսյանը շփոթել է տարածքը, հակառակորդը չի մտել մեր տարածք»,-ասաց Դավիթ Ղուլունցը։

Ըստ ՄԻ պաշտպանի հրապարակման՝ Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում հունվարի 13-ին` ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, մոտեցել են և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են իրենց կողմը։

Back to top button