15 րոպեն քիչ է

Երաժշտական յուրաքանչյուր նախադասության վրա աշխատող վարպետը․ «15 րոպեն քիչ է»

1951 թվականից, երբ նա Կոնսերվատորիան ավարտեց, սկսեց դասավանդել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնտեղ կար ջութակահարների անսամբլ՝ որպես դաս։

Հենց նա է, որ սկսեց զբաղվել այդ դասով, ստեղծեց կատարողական մի նոր մարմին,- Մարտին Վարդազարյանն է փորձում հուշել, թե ում մասին են խոսելու։

-Կարո՞ղ է այն ջութակահարի մասին ենք այսօր խոսելու, ում հետ նաև աշխատել ենք,-Ռուբեն Մաթևոսյանն է շտապում պատասխանել։

Նրա ստեղծած մանկական, իսկ հետո արդեն լուրջ երաժշտախումբը դարձավ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության նվագախումբ, այսինքն՝ ջութակահարների անսամբլ։

«Շատ հետաքրքիր երաժիշտ էր ինքը, պատասխանատու, յուրաքանչյուր ֆրազան, երաժշտական յուրաքանչյուր նախադասություն այնպես էր մշակում փորձասենյակում, որ հետո՝ բեմում, իր լինելիությունն անհրաժեշտություն չէր լինում բեմահարթակում»,- այսպես է հիշում ջութակահար Գևորգ Աճեմյանին Ռուբեն Մաթևոսյանը։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել հայ ամենազգայուն ու նրբազգաց ջութակահարի՝ Գևորգ Աճեմյանի մասին։

Back to top button