

Boeing–ն իրական օդանավ կառուցելու համար մետատիեզերքում նախ կստեղծի դրա թվային կրկնօրինակը։ Ավիաշինական հսկայի արտադրությունում խնդիրների 70%–ը սովորաբար կապված է նախագծման սխալների հետ, ուստի, օդանավի եռաչափ տարբերակի ստեղծմամբ, սխալների հավանականությունը կփոքրանա։
Չինաստանում գործատուները չեն կարողանա պահանջել, որպեսզի թափուր աշխատատեղի համար դիմողը նշի իր սեռը։ Դա պետք է հեշտացնի կանանց աշխատանքի ընդունվելու հարցը։
QR կոդը 2020 թվականից դարձավ ամենաշատ օգտագործվող եզրույթներից մեկն աշխարհում: Ե՞րբ և ո՞ր երկրում է ստեղծվել շտրիխ կոդից 10 անգամ ավելի արագ ընթերցվող այդ կոդը։
2021 թվականը բիզնեսին կանգնեցրեց նոր խնդիրների առաջ: Համավարակի պատճառով փոխվեցին հաճախորդների սովորույթները և աշխատանքային գործընթացները: Forbes-ը առանձնացրել է փոփոխությունների 5 միտում, որոնք նկատելի կլինեն 2022 թվականին: