ՀԱՊԿ խաղաղապահները սկսել են պաhպանվող սոցիալական օբյեկտները փոխանցել Ղազախստանի անվտանգության ուժերին


Սկսվել է խաղաղապահների կողմից պահպանվող սոցիալական կարևոր օբյեկտների փոխանցումը Ղազախստանի իրավապահ մարմիններին։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում։
«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից մշակված պլանի համաձայն՝ սկսվել է խաղաղապահների կողմից պահպանվող սոցիալական նշանակալի օբյեկտների փոխանցումը երկրի իրավապահ մարմիններին»,-հայտնել են ռազմական գերատեսչությունից։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները, կատարելով իրենց առջեւ դրված խնդիրները, պատրաստվում են վերադառնալ իրենց մշտական տեղակայման կետեր։ «ՀԱՊԿ խաղաղապահների վերադարձն իրենց երկրներ կկազմակերպվի ղազախական կողմի հետ համագործակցությամբ»,- նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնք մի քանի օրում վերաճել են անկարգությունների ու ջարդերի։ Դրանք ուղեկցվել են երկրի բազմաթիվ քաղաքներում, առաջին հերթին Ալմաթիում ոստիկանության, զինվորականների և կառավարական իշխանությունների վրա հարձակումներով: Հազարավոր մարդիկ վիրավորվել են, զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կոչից հետո ՀԱՊԿ երկրները խաղաղապահներ են ուղարկել հանրապետություն։ Ըստ իշխանությունների՝ սահմանադրական կարգը վերականգնվել է բոլոր մարզերում։