Հատվող եթեր

Հայ տպագիր «խոսքի» աշխարհի ամենամեծ պահոցը․ «Հատվող եթեր»

Դարեր շարունակ գիրքը եղել է մեր ազգի ինքնության պահպանման գրավականներից մեկը։ Հայաստանի ազգային գրադարանը հայ ժողովրդի հպարտություններից մեկն է, հայ տպագիր արտադրանքի ամենախոշոր պահոցն աշխարհում, գիտահետազոտական կենտրոն, որի կատարած դերն ու նշանակությունն անգնահատելի են:

Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832 թիվը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորել է Հայաստանի ազգային գրադարանը:

Գրադարանի հարուստ գանձարանում են պահպանվում հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», առաջին տպագիր Աստվածաշունչը, առաջին պարբերականը` «Ազդարարը», առաջին տպագիր քարտեզը` «Համատարած աշխարհացույցը», հնատիպ, հազվագյուտ և արժեքավոր այլ հրատարակություններ:

Աննա Չուլյան

Զրույց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրասիական գրադարանային ասամբլեայի փոխտնօրեն Աննա Չուլյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button