

Ջազային երաժշտության ժանրը բազմաթիվ դրսևորումների ոլորտ է և ներկայացված է ամենատարբեր տեսակներով։ Կոմպոզիտոր և դաշնակահար Խաչիկ Սահակյանը երկար ճանապարհ է անցել և՛ որպես դաշնակահար-կատարող, և՛ որպես ստեղծագործող-կոմպոզիտոր։
Իր խոսքի մեջ նա անդրադառնում է հայկական ջազային արվեստի տարբեր պատմական փուլերին, որոնց անմիջական վկան և մասնակիցը նաև ինքն է եղել։
«Աշխատել եմ փայլուն երաժիշտների հետ, բազմաթիվ համագործակցություններ եմ ունեցել, մասնակցել և ստեղծել երաժշտական խմբեր, նախագծեր»։


Կոմպոզիտորի դրսևորումները նույնպես բազմաթիվ և բազմատեսակ են՝ գործիքավորում, մշակում և իհարկե հեղինակային երաժշտություն։
«Ինչպե՞ս են դառնում ջազային երաժիշտ» հարցին, նա չունի միանշանակ պատասխան՝ շատ տարբեր են նախադրյալները, ուղիները, մեծ նշանակություն ունի նաև մասնագիտական շփման գործոնը և իհարկե այն երաժիշտները, որոնց հետ ճանապարհ ես անցնում։
Հաղորդման ընթացքում հնչում են Խաչիկ Սահակյանի ստեղծագործություններն ու կատարումները։