Դպրություն

Դիմորդը միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ․ «Դպրություն»

Եվրոպական և մի շարք այլ երկրներում ոչ թե տարեկան երկու, այլ մի քանի անգամ դիմորդները բուհ ընդունելության քննություններն անցկացնելու հնարավորություն են ունենում:

Հայաստանում նախագծի մշակման հիմքում հաշվի է առնվել նաև միջազգային փորձը, որը միտում ունի սթրեսը նվազագույնի հասցնելու նպատակով դպրոցների շրջանավարտներին բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել՝ օգտվելով միասնական ավարտական քննություն հանձնելու երկրորդ փորձից:

Կարևոր է նաև այն փաստը, որ համակարգը հնարավորություն է տալիս նաև այն պարագայում, երբ որևէ մեկը գոհ չէ իր քննական արդյունքից: Այս փոփոխությունից չպետք է անհանգստանալ և պետք է սովորել, անհրաժեշտության դեպքում քննություն հանձնել և նոր գիտելիք ձեռք բերել։

Պարզաբանում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button