Սփյուռքի ձայնը

Օտարները, ամուսնանալով հայերի հետ, հայանում են․ «Սփյուռքի ձայնը»

Հայաստանում սեփական կարծիք ունենալն՝ անընդունելի է, ասում են սփյուռքահայ երիտասարդները, որոնք Հայաստանում էին «Վաճառքներ և ձեռնարկատիրություն» երիտասարդական ծրագրին մասնակցելու համար։

Արման Աբրահամյանը, Կարեն Ղուկասյանը՝ Հոլանդիայից են։ Նրանք այնտեղ են ապրում երկար տարիներ, սակայն Հայաստանում աշխատաելու կամ որևէ ընկերության հետ համագործակցելու ցանկություն ունեն։ «Իմ կրթությունը տնտեսագիտական է,-ասում է Արմանը։ Սակայն, եթե այլ ոլորտներից էլ առաջարկներ լիներ, սիրով կաշխատեմ»։

Մարիամ Կիրակոսյանը, որը անցկացված ծրագրի պատասխանատուներից է, տարիներ առաջ աշխատանքային ծրագրով է ընտանիքի հետ մեկնել Նիդեռլանդներ։ Այնտեղ ստեղծել է «Լուսավոր ապագա» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակներում մի շարք ծրագրեր է իրականացրել նաև Հայաստանում։ «Հոլանդիայում դժվար չէ կազմակերպություն հիմնելը, եթե դու օրինական ես հայտնվել այդ երկրում։ Մենք ձգտում ենք որոշ ծրագրեր բերել Հայաստան, քանի որ դրանց միջոցով նաև մեր տուրիզմին ենք նպաստում, նպաստում նաև ֆինանասական հոսքերին՝ դեպի մեր երկիր»,- նշում է Մարիամը։

Կարեն Ղուկասյանը, որը նաև Նիդեռլանդների հայ համայնքի մաս է կազմել, նշում է, որ համյանքային կյանքին մասնակցությունը մեծ էր՝ հատկապես մի քանի տարի առաջ, երբ հայերի թիվը այդ երկրում՝ քիչ էր։ Այսօր բոլոր քաղաքներում կարելի է հանդիպել հայերի։ «Հենց այդ պատճառով այսօր մի քիչ հեռացել եմ հայկական համայնքից, քանի որ հայերին հանդիպելու խնդիր չենք ունենում»,- ասում է։

Յեկշա Բաքրջյանը՝ Գերմանիայից է։ Նա՝ հայերեն սովորելու հետաքրքիր պատմություն է ներկայացնում։ «Մոտ 11 տարեկան էի, երբ ավելի լավ գիտակցեցի ազգությունս։ Ծնողներիս նախնիները Պոլսից են։ Եվ որոշ հանգամանքների բերումով, նրանք չեն խոսում հայերեն։ Հայաստանցի հայերը ինձ միշտ նախատում էին՝ ասելով, որ դու լավ հայ չես, քանի որ չես խոսում հայերեն։ Տարիներ առաջ ես ծնողներիս օգնությամբ եկա Հայաստան և 5 ամսվա ընթացքում սովորեցի հայերեն։ Սա իմ լավագույն ձեռքբերումներից մեկն էր, որի համար և՛ ես, և՛ ծնողներս հպարտանում ենք»,-ասում է Յեկշան։

Ակտիվ հայուհին մասնակցում է նաև Գերմանիայի հայկական կազմակերպությունների նախաձեռնություններին։ Նշում է, որ հայ երիտասարդները Գերմանիայում (իհարկե ոչ բոլորը), իրենց ժամանակի զգալի մասը հատկացնում են հայկական հարցերի քննարկումներին։ Ինքը՝ Յեկշան, երկար տարիներ մասնակցել և այսօր էլ շարունակում է մասնակցել քաղաքական, մշակութային և այլ նախաձեռնություններին՝ տարբեր ասպարեզներում։

Ցուցադրել ավելի
Back to top button