Վերնատուն

Հայերենի լիարժեք գործառությունը՝ ժամանակակից մարտահրավերների պայմաններում․ «Վերնատուն»

Ինչպիսի՞ փոխակերպումներ է անցնում ժամանակակից հայոց լեզուն մեր օրերում, ի՞նչ փորձություններ ու դժվարություններ է հաղթահարում, ո՞րն է Լեզվի կոմիտեի գործառույթը։

«Պիտի հասունանա այն ըմբռնումը, որ կոմիտեն պետական մարմին է, որի գլխավոր անելիքը ՀՀ պետական լեզվի շահի պաշտպանությունն է, այդ ըմբռնումը լինելու դեպքում միայն Կոմիտեն լիարժեքորեն և ավելի մեծ ծավալով կարող է աշխատել, – ասում է լեզվաբան, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

Արդյո՞ք հայերենի գործառությունը լիարժեքորեն ապահովված է բոլոր ոլորտներում, ո՞ր ոլորտում է զիջում հայերենը։ Դավիթ Գյուրջինյանը նշում է, որ խախտումները հաճախ հանդիպում են սպասարկման ոլորտում։ Ցուցանակները շատ հաճախ օտար լեզվով են։

«Հայերեն տառերով անգլերեն գրելը անարգանք է հայերենի նկատմամբ», – ասում է Գյուրջինյանը։ Նա նշում է, որ լեզվի լիարժեք գործառության համար շատ կարևոր է բառարանների դերը։ «Լեզվի կոմիտեն պիտի փորձի փոփոխություն մտցնել իր կարգավիճակում։ Մեր այսօրվա կարգավիճակը մեզ չի բավարարում», – ասում է Դավիթ Գյուրջինյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button