Հաջողության նոտա

Ժամանակն է կառավարել ժամանակը․ «Հաջողության նոտա»

Կիրառական մաթեմատիկան հիմքն է ամեն ինչի. այն ամենուր է և տալիս է վերլուծելու, մտածելու և քայլերը հաշվարկելու հմտություն՝ ասում է BSC բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սամվել Գևորգյանը։ Ասում է, որ կրթությունը պետք է լինի ոչ թե դիպլոմի, այլ գիտելիք ձեռք բերելու համար, իսկ լավագույն կրթությունն ինքնակրթությունն է:

«Ժամանակն առաջընթաց է, անդադար շարժ և քայլ դեպի առաջ։ Անցած ժամանակը կորած է, այն հետ բերել հնարավոր չէ: Մենք սպասում ենք, որ ժամանակը գա, բայց ժամանակը միշտ գնում է: Երբ բաց եք թողնում պահը, այն կարող է գալ մեկ րոպե անց», – ասում է Գևորգյանը, որը հեղինակել է «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» և «1 րոպե անց» գրքերը։

Կարծում է, որ անհանդուրժողականությունն առաջընթացի համար չարիք է, իսկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ լսելու ունակություն: Նշում է, որ պետք է գտնել այլընտրանք, չվախենալ խնդիրներից, դրանք վերածել առաջադրանքի և գտնել լուծումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button