Կյանքին ասել այո՛

44-օրյա պատերազմը` կյանքի ջրբաժան. Սեյրան Սողոյան. «Կյանքին ասել այո՛»

44-օրյա պատերազմը դարձավ նաև 21-ամյա Սեյրան Սողոյանի կյանքի ջրբաժանը՝ կյանքը վերածելով պատերազմից առաջ ու հետոյի։ Ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Ծառայել  է Ջրականում, տանկի նշանառու էր։ Հենց Ջրականում էլ ծանր վիրավորվել է՝ դիպուկահարի կրակոցից։ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է։  

Ազատ տեղաշարժի հարցում Սեյրանի բախտը համալսարանում քիչ թե շատ բերել է՝ օգտվում է հատուկ վերելակից, սակայն, ընդհանուր առմամբ, սայլակով տեղաշարվող երիտասարդը ամենուր հանդիպում է լուրջ խոչընդոտների։ Ասում է՝ մեր միջավայրն ընդհանրապես հարմարեցված չէ տեղաշարժի խնդիրներ ունեցող մարդկանց համար, որոնց թիվը 44-օրյա պատերազմից հետո կտրուկ ավելացել է։

Նորից քայլերու համար ապագա դիվանագետը պայքարում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրունում։ Պայքարում է հանուն ավելի ավելի լուսավոր ապագայի՝   բոլոր դժվարություններով  հանդերձ կյանքին  ասելով այո՛։

Back to top button