Բիզնես բանաձև

Վրաստանը պատերազմ է հայտարարում օնլայն խաղատներին․ «Բիզնես բանաձև»

Համակարգչային խաղամոլությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես ճանաչել է որպես հիվանդություն։

Վրաստանում պայքար են սկսել օնլայն խաղատների դեմ: 70%-ով կբարձրացնա խաղատների հարկերը և կարգելվի դրանց գովազդը: Վրացական բյուջեն տարեկան կզրկվի 50 մլն դոլար հարկային եկամտից, բայց պարտված գումարի տեսքով երկրից դուրս չի գա 480 մլն դոլար։

Գույնը փոխող ավտոմեքենա. Կոճակի մեկ հպմամբ BMW-ի էլեկտրամոբիլն ունակ է մուգ մոխրագույնից դառնալ սպիտակ և նույնիսկ ձեռք բերել սպիտակի ու մոխրագույնի համադրությամբ երանգավորում:

էլեկտրամոբիլների ոլորտի առաջամարտիկ Tesla-ն թարմացրել է վաճառքների ռեկորդը: Արդյունքում իր մեքենաների նկատմամբ աճող հետաքրքրությունը մեղմելու համար ընկերությունը բարձրացրել է դրանց գները:

Տարեմուտի տոների կապակցությամբ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն թողրակել է իր ամենազավեշտալի լեզվական սխալները պարունակող օրարույց: Դրանում տեղ է գտել նույնիսկ նրա ամենաթարմ՝ «2222 թվականը շնորհավորելու» վրիպակը:

Back to top button