Մասնագիտություն

Սուրճ մատուցելու արվեստը կամ ինչպես դառնալ բարիստա․ «Մասնագիտություն»

Դժվար է պատկերացնել իդեալական առավոտն առանց անուշաբույր այդ ըմպելիքի։ Օրն աշխույժ, զվարթ, դրական լիցքերով և թարմ ուժերով սկսելու լավագույն գրավականը թերևս մի գավաթ սուրճն է։ Աշխարհի ամենատարածված, ամենամեծ պահանջարկ ունեցող ու մարդկության ամենասիրելի ըմպելիքներից մեկը՝ սուրճը, ոչ միայն էներգիայի աղբյուր է, այլ նաև մի ողջ մշակույթ։

Թե ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով սուրճը ներթափանցեց ու գրավեց Երկիր մոլորակի բնակչության ճնշող մեծամասնության սրտերը, վարկածները բազմաթիվ են․ հայտնագործման պատմությունը գալիս է հնադարից՝ մեկտեղված բազմաթիվ առասպելներով, լեգենդներով։

Մեր օրերում սուրճը հասցրել է գրավել երկիր մոլորակի բնակչության ճնշող մեծամասնության սրտերը, ստեղծվել են սուրճ և սրճային հիմքով ըմպելիքներ պատրաստելու բազմաթիվ տեսակներ, իսկ մասնագետը, որն ամեն ինչ գիտի սուրճ պատրաստելու և մատուցելու արվեստի մասին, կոչվում է բարիստա։ Զրույց Բարիստաների հայկական ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր Սուրեն Դավթյանի հետ:

Back to top button