ԿարևորՄշակույթ

Մոսկովյան շրջագայությանն ընդառաջ՝ «Ակունք» համույթը կներկայանա համերգով

Մոսկովյան համերգային շրջագայությանն ընդառաջ՝ «ԱռնոԲաբաջանյան» համերգասրահում հանդես կգա Մարո Մուրադյանիանվան «Ակունք» պետական ազգագրական համույթը (գեղարվեստականղեկավար՝ Արթուր Շահնազարյան)։

Համերգը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 19:00-ին։ Այնուհետև համույթը կմեկնի Մոսկվա՝ մի քանիհամերգ ներկայացնելու տեղի հայ և ռուս հանդիսատեսին և հայ երգը,պարն ու երաժշտությունը տարածելու աշխարհով։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք»ազգագրական համույթը մի քանի տասնյակ տարիներ բարձրմակարդակով Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներումներկայացնում է հայ ազգային արվեստը:

Համույթը որպես սկզբունքդավանում է հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութայինարժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը ևփոխանցումը սերնդեսերունդ։ Այսօր էլ համույթը ակտիվ գործունեությունէ ծավալում և հավատարիմ է իր առաքելությանը։

Back to top button