Երաժշտական եռանկյունի

Մագդա Մկրտչյան՝ օպերային, կամերային և ժամանակակից երաժշտության խաչմերուկում․ «Երաժշտական եռանկյունի»

Զրույց Օպերային թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանի հետ նրա ստեղծագործական ուղու, երաժշտական նախընտրությունների և ընթացիկ կատարումների շուրջ։

Ի՞նչ ճանապարհներով է անցնում արտիստը՝ հաստատվելով մասնագիտության մեջ։ Պատահականության գործոնը, մասնագետների բարի ուղղորդումն ու բարձր պրոֆեսիոնալիզմը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը․ այս ամենը ձևավորել է օպերային մենակատարուհի Մագդա Մկրտչյանի մեկնարկն արվեստում։

«Չնայած ես օպերային երգչուհի եմ, բայց և՛ որպես կատարող և՛ որպես երաժշտասեր նախընտրում եմ բազմաթիվ ժանրեր՝ օպերետտա, մյուզիքլ, ջազ։ Կամերային և ժողովրդական երաժշտությունը գրավում են ինձ և թույլ տալիս դրսևորվել յուրաքանչյուր ուղղությամբ»,- ասում է երգչուհին։

Հաղորդման ընթացքում հնչում են Մագդա Մկրտչյանի բազմաթիվ կատարումներ։

Back to top button