ԿարևորՄիջազգային

Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության արդյունավետությունն ակնհայտ է ողջ աշխարհի համար. Զախարովա

Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ առաքելության արդյունավետությունն ակնհայտ է ողջ աշխարհին, դա չեն ընդունում միայն նրանք, ովքեր սկզբունքորեն չեն հետևում իրավիճակին։ Այս մասին երեքշաբթի օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս գործողության, այս քայլերի արդյունավետությունը [Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության] ակնհայտ է ողջ աշխարհի համար, դա կարող են հերքել միայն նրանք, ովքեր ընդհանրապես չեն հետևում իրավիճակին, ովքեր չունեն ինտերնետ, օրինակ, կամ ովքեր պարզապես ցանկություն չունեն մտնելու, կարդալու, դիտելու և լսելու, այլ տարբերակ չկա»,- ասել է դիվանագետը։

Զախարովայի խոսքով՝ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ բացասական հայտարարությունները հիմնականում միտումնավոր են անում նրանք, ովքեր իրենց դուրս են հանում միջազգային տեղեկատվական տարածությունից և միևնույն ժամանակ «կրկին միտումնավոր ապատեղեկացնում են սեփական հանրությանը»։

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք մի քանի օրում վերաճել են անկարգությունների ու ջարդերի։ Հազարավոր մարդիկ վիրավորվել են, զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի կոչից հետո ՀԱՊԿ երկրները խաղաղապահներ են ուղարկել հանրապետություն։ Ըստ իշխանությունների՝ սահմանադրական կարգը վերականգնվել է բոլոր մարզերում։ Երեքշաբթի ավելի վաղ Տոկաևը հայտնել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումը երկրից կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան 10 օր։

Back to top button