ԿարևորՄիջազգային

Ղազախստանը նոր վարչապետ ունի

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երեքշաբթի իր հրամանագրով Ալիխան Սմաիլովին նշանակել է Ղազախստանի վարչապետ։ Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Սմաիլով Ալիխան Ասխանովիչին նշանակել Ղազախստանի Հանրապետության վարչապետ»,- ասված է հրամանագրում։

Ավելի վաղ նրա թեկնածությունը հաստատել էր խորհրդարանի ստորին պալատը։ Տոկաևը, ելույթ ունենալով խորհրդարանում, պատգամավորներին առաջարկել է քննարկել Սմայիլովի թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում։

Հունվարի 5-ին, աճող բողոքի ցույցերի ֆոնին, Տոկաևն ընդունել է Ասկար Մամինի գլխավորած նախկին կառավարության հրաժարականը։   

Back to top button