ԿարևորՄշակույթ

Իսպանիայում ՀՀ դեսպանն Արա Մալիկյանի հետ քննարկել է մշակութային միջոցառումների անցկացման հնարավորությունը

Այսօր Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանի հրավերով դեսպանություն է այցելել Մադրիդում բնակվող աշխարհահռչակ հայազգի ջութակահար Արա Մալիկյանը։

«Դեսպան Ավետիսյանը վերջինիս հետ քննարկել է Իսպանիայում համատեղ մշակութային միջոցառումների անցկացման և հայ մշակույթն առավել ճանաչելի դարձնելու հնարավորությունները, ինչպես նաև շնորհակալություն հայտնել հայրենիքից հեռու նրա ծավալած հայանպաստ գործունեության համար»,- ասված է Իսպանիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

Back to top button