ԿարևորՄշակույթ

«Դատական ատյանում հարցը վիճարկելու դեպքում Ադրբեջանը հաղթելու շանսեր չունի»․ Արա Գևորգյան

Լուրը, թե երգահան Արա Գևորգյանը ՄԻԵԴ–ում շահել է ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցը, իրականությանը չի համապատասխանում։ Հայցի առարկան երգահանի «Արցախ» կոչվող ստեղծագործությունն է, որը Ադրբեջանը փորձում է իրենով անել։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում երգահանն ասաց, որ իր ստեղծած «Արցախ»–ի համար մշակութային դաշտում հայ-ադրբեջանական պատերազմն ընթանում է արդեն 15 տարի։ 2020 թվականի ամռանն ստեղծվել է ««Արցախ» երաժշտության պատմություն» ֆիլմը՝ հայերեն և ադրբեջաներեն։

Այն տեղեկացնում է, որ երգահանը «Արցախը» գրել է ուղիղ 25 տարի առաջ՝ 1997-ին, իսկ 98-ին ԱՄՆ-ում ամրագրել է իր հեղինակային իրավունքը այդ գործի նկատմամբ։ 2007 թվականից սկսած՝ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում էր, թե, իբր, այդ երաժշտության հեղինակը ադրբեջանցի կոմպոզիտոր Ֆիքրեթ Ամիրովն է։ Արա Գևորգանն ու փաստաբան Սիրանուշ Սահակյանը մինչև պատերազմը պատրաստվում էին դիմել Եվրոպական դատարան՝ ապացուցելու, որ երաժշտությունը հայկական ծագում ունի։

Պատերազմը թույլ չտվեց, որ գործն ընթացք ստանա ու ավարտին հասնի, բայց փաստերը, որոնք հաստատում են, որ երաժշտության հեղինակը Արա Գևորգյանն է, հավաքված են։ «Դատական ատյանում հարցը վիճարկելու դեպքում Ադրբեջանը հաղթելու շանսեր չունի»,–«Ռադիոլուր»–ին ասել է Արա Գևորգյանը:

«Ինֆորացիան, թե դատը եղել է, մի քանի ամիս առաջ էլ տարածվեց, ես կրկին հերքեցի։ Ադրբեջանը, երկար ժամանակ է, իր պաշտոնական միջոցառումներին հնչեցնում է երաժշտությունը իմ կատարմամբ, որտեղ նվագում է նաև Հայաստանի ֆիլարմոնիկ նվագախումը, Ջիվան Գասպարյանը։ Երբ ես երգի մասին ֆիլմը պատրաստեցի, որտեղ նշեցի, որ փաստերը հավաքագրել ենք, արդեն նրանք հրաժարվեցին իրենց հայտարարություններից։ Բաքվի կոնսերվատորիայի ռեկտորը գրառում կատարեց, որը տարածեցին ադրբեջանական կայքերը, և անգամ հենց Ֆիքրեթ Ամիրովի որդին հայտարարեց, որ իր հայրը կապ չունի այդ երաժշտության հետ»,-ասում է Արա Գևորգյանը։

Back to top button