ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ում մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել

Ամերիկացին դարձել է աշխարհում առաջին մարդը, որին սրտի փոխպատվաստում են արել գենետիկորեն ձևափոխված խոզից, հայտնում է BBC-ն։

Բժիշկներն ասում են, որ 57-ամյա Դեյվիդ Բենեթն իրեն լավ է զգում Բալթիմորում 7-ժամ տևած վիրահատությունից երեք օր անց:

Փոխպատվաստումը համարվում էր Բենեթի կյանքը փրկելու վերջին հույսը։

«Ես գիտեմ, որ դա կրակոց է մթության մեջ, բայց դա իմ վերջին ընտրությունն է»,-ասել է նա:

Փոխպատվաստումն իրականացրած բժիշկների համար վիրահատությունը համարվում է տարիների հետազոտությունների գագաթնակետը, և կարող է փոխել կյանքը ամբողջ աշխարհում:

Վիրաբույժ Բարթլի Գրիֆիթն ասել է, որ վիրահատությունն աշխարհին «մեկ քայլ ավելի կմոտեցնի օրգանների պակասի ճգնաժամի լուծմանը», ասվում է Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցի հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ում օրական 17 մարդ է մահանում՝ սպասելով փոխպատվաստման, իսկ ավելի քան 100,000-ը հերթագրված են:

2021 թվականի հոկտեմբերին Նյու Յորքի վիրաբույժները հայտարարել, որ հաջողությամբ մարդուն խոզի երիկամի փոխպատվաստում են իարականացրել։

Պարոն Բենեթը հուսով է, որ իր փոխպատվաստմամբ իր կյանքը կշարունակվի։ Մինչ վիրահատությունը շուրջ 6 շաբաթ նա գամված է եղել անկողնուն։

Back to top button