Սփյուռքի ձայնը

Սփյուռքին պետք է Հայաստան բերել ՝ իրականությունը ներկայացնելով․ «Սփյուռքի ձայնը»

«Անցել են այն ժամանկները, երբ Սփյուռքին պետք է Հայաստան բերել ինչ-ինչ ծրագրերով, ասելով, որ այս ծրագրին կարող եք մասնակցել և այլն։ Այսօր պետք է ճիշտ հրահանգներ ուղարկել, ասել, որ մենք ունենք մարտահրավերներ և դրանց լուծումներում Սփյուռքի ներգրավվածությունը՝ կարևոր և ցանկալի է»,- ասում է հայրենադարձ, հասարակակնա գործիչ, «Դեպի Հայք» կազմակերպության ղեկավար Սևան Կաբաքյանը։

Սփյուռքին պատասխանատվության բերելու համար ովքեր և ինչպես պետք է աշխատեն, ինչպես պետք է ներկայացնել առկա խնդիրները՝ սփյուռքի դերը լուծումներում ապահովելու համար, Սևան Կաբաքյանը նկատում է․

«Յուրաքանչյուր անհատի հետ պետք է աշխատել, թե այստեղ, թե տարբեր երկրներում։ Նրանք, որոնք տեղեկանալով խնդիրների և մարտահրավերների մասին, կվախենան գալ ու մասնակից դառնալ հայաստանյան կյանքի բարելավմանը, նրանց հետ պետք է կամ չաշխատել, կամ երկարատև աշխատանք տանել։ Բայց մենք ունենք մի խումբ, որը թմբիրի մեջ է, որն անգամ չգիտի, որ պետք է մտածի Հայաստանի մասին։ Նրանց ներգրավվածությունը ինչ-ինչ աշխատանքներում՝ հնարավոր է։ Պետք է պարզապես անընդհատ և անդադար խոսել ու ներկայացնել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Մեկ, երկու, բազմաթիվ անգամներ լսելուց հետո, վստահ եմ, որ իրենք կգիտակցեն հարցի լրջությունն ու իրենց կարևոր մասնակցությունը»,- նշում է Սևան Կաբաքյանը։

Հայրենադարձ Սևանը, որը գրեթե երկու տասնամյակ աշխատում է սփյուռքահայ երիտասարդների՝ Հայաստան բերելով նրանց տարբեր կամավորական աշխատանքներում ներգրավվելով, նշում է, որ իր և իր թիմի կարևոր պատգամն այսօր ՝ Սփյուռքին ու հատկապես սփյուռքահայ երիտասարդներին՝ հետևյալն է․ «Գալ Հայաստան ոչ թե այն հույսով և պատրանքներով, որ դժվարություններ չեն ունենալու, այլ գալ երկիր, որտեղ մարդիկ են ապրում, ունեն խնդիրներ, կարող է համաձայնեն իրենց տեսակետի հետ, կամ՝ ոչ։

«Մեր հիմնական գործը այսօր՝ հատկապես պատերազմից հետո՝ համախմբումն է, մեր ազգի մյուս ներկայացուցիչներին, որտեղ և ինչ կարգավիճակում էլ նրանք լինեն, տեղեկացնելն ու վերադարձի ու աշխատելու կոչ անելն է»-, եզրափակում է Սևան Կաբաքյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button