

Զրույց Օպերային թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանի հետ նրա ստեղծագործական ուղու, երաժշտական նախընտրությունների և ընթացիկ կատարումների շուրջ։
Ի՞նչ ճանապարհներով է անցնում արտիստը՝ հաստատվելով մասնագիտության մեջ։ Պատահականության գործոնը, մասնագետների բարի ուղղորդումն ու բարձր պրոֆեսիոնալիզմը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը․ այս ամենը ձևավորել է օպերային մենակատարուհի Մագդա Մկրտչյանի մեկնարկն արվեստում։
«Չնայած ես օպերային երգչուհի եմ, բայց և՛ որպես կատարող և՛ որպես երաժշտասեր նախընտրում եմ բազմաթիվ ժանրեր՝ օպերետտա, մյուզիքլ, ջազ։ Կամերային և ժողովրդական երաժշտությունը գրավում են ինձ և թույլ տալիս դրսևորվել յուրաքանչյուր ուղղությամբ»,- ասում է երգչուհին։
Հաղորդման ընթացքում հնչում են Մագդա Մկրտչյանի բազմաթիվ կատարումներ։