

«Դասավանդիր Հայաստան»-ը հավաքագրում է մեծ նվիրում ունեցող մասնագետների, վերապատրաստում և ուղղորդում նրանց Հայաստանի բոլոր համայնքներ և Արցախ՝ 2տարի առաքելությամբ դասավանդման և համայնքային նորարարության իրագործման։ «Դասավանդիր Հայաստան»–ը կրթական շարժում է։ Այստեղ կարևոր է լինել շարժման գաղափարակիրը։
Արցախի Քարվաճառի շրջանի դպրոցներից մեկում 16 տարի չեն ունեցել աշխարհագրության ուսուցիչ։ Փաստացի երկու սերունդ չի ստացել աշխարհագրական գիտելիքներ։ Սակայն խնդիրը ոչ միայն այս առարկայի դեպքում է։
«Դասավանդիր Հայաստան» ծրագիրը իր առաքելությամբ տալիս է հնարավորություն խնդրի որոշակի լուծման։ Այս ծրագրով ուսուցիչներ կային նաև Արցախի Քարեգահ գյուղում, որը ցավոք, այսօր Հայաստանի վերահսկողության տակ չի։
Աշակերտներն ու ուսուցիչները ցրվել են տարբեր համայքներով։ Այնուամենայնիվ, մայրաքաղաքային կյանքից հետո ուսուցիչը հայտնվում է մի իրականության մեջ, որտեղ տարբերությունները շատ են և մարտահրավերներ կան։
«Դասավանդիր Հայաստան» ծրագրի բոլոր ուսուցիչները հավատում են, որ կարող են փոխել Հայաստանի ապագան կրթության միջոցով։
Թեմայի քննարկում «Դասավանդիր Հայաստան» ծրագրի ղեկավար Նառա Մագթաղյանի, ծրագրի հավաքագրման ղեկավար Անժելա Ավագյանի և ծրագրի Արցախի շրջանավարտ Վահան Զարոյանի հետ։