Հայագիտակ

Կիրակոս Գանձակեցին՝ թաթար-մոնղոլական գերության մասին․ «Հայագիտակ»

Կիրակոս Գանձակեցին փախավ մոնղոլ-թաթարական գերությունից, իսկ հետո ամեն ինչ նկարագրեց իր մատյանում։ Լեզու գտնել թշնամու հետ, բանակցել, այնպես անել, որ նրա ձիերի սմբակների տակ չկործանվի երկիրդ։ Սա է բարձրագույն դիվանագիտությունը։ Հեթում արքային սա հաջողվեց։ Մյուսներին` ոչ։

Իսկ մոնղոլները դաժան էին թե՛ կռվի ժամանակ, թե՛ արդեն իշխանությունը հաստատելուց հետո։ Այս մասին է վկայում Կիրակոս Գանձակեցին, ով գերության մեջ է եղել նրանց մոտ, հետո փախել է։ Ցանկացած կռիվ ի վերջո ավարտվում է։ Դրանից հետո սկսվում են մշակութային շփումները։

Ցուցադրել ավելի
Back to top button