Հաջողության նոտա

Սիրել գործը և լինել համառ․ կենսաբան Արմինե Մարգարյանի «Հաջողության նոտան»

Կենսաբանական գիտությունների թեկնածու Արմինե Մարգարյանը դպրոցական տարիներին տարված է եղել ձեռագործությամբ և կենսաբանություն առարկայով։ Մայրիկի խորհրդով ընտրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը: Բուհն ավարտելուն պես նա հարազատ ֆակուլտետի մանրէաբանության ամբիոնում աշխատելու առաջարկ է ստացել։

Անցնելով վերապատրաստումներ ԱՄՆ-ի Կոռնելի, Նորվեգիայի Բերգենի համալսարաններում և Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտում՝ նա շարունակում է դասախոսել հարազատ բուհում, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ է: Երիտասարդ գիտնականի կարծիքով՝ հաջողության գրավականը իր ասպարեզում սերն է։ Կարծում է, որ եթե հավատաս, անպայման ցանկալի արդյունքի կհասնես:

Ցուցադրել ավելի
Back to top button