Վերնատուն

Պատերազմը՝ մարդաբանության տեսանկյունից․ «Վերնատուն»

Հայաստանում առաջին անգամ պատերազմը հետազոտվել է մարդաբանական տեսանկյունից։ Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը, խոսելով իր հետազոտության մասին, մեկնաբանում է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում պատերազմի մարդաբանությունը և ինչո՞ւ է կարևոր հետազոտել պատերազմը մարդաբանական տեսանկյունից։

Պատերազմի մարդաբանությունը ձևավորվել և սկսել է զարգանալ մոտավորապես 90– ականներին։Նպատակը՝ հասկանալ, թե տաբեր սոցիալ–մշակութային նկարագիր ունեցող հասարակություններ ինչպե՞ս են իրենց դրսևորում պատերազմական իրավիճակում։ Աղասի Թադևոսյանը մեկ տարվա ընթացքում շուրջ 60 անհատական հարցազրույց է անցկացրել զիրվորական տարբեր խմբերի շրջանում։

«44–օրյա պատերազմից հետո պատերազմի մասին խոսում էին բոլորը։ Ավելի շատ նրանք, ովքեր պատերազմին անմիջական մասնակցություն չէին ունեցել։ Դրանք, հիմնականում քաղաքական ուժերն էին, որոնք դավաճաններ կամ մեղավորներ էին փնտրում։ Ես, որպես մշակութային մարդաբան, այս հետազոտությամբ փորձեցի թույլ չտալ իրականության աղավաղումը, քանի որ մեր իրականության կեղծ նկարագրության մեջ է մեր անհաջողությունների գլխավոր պատճառը», – ասում է Աղասի Թադևոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button