Կյանքին ասել այո՛

20 տարի առաջ այս օրը հարսանիքս էր. Արտյոմ Ծատուրյան. «Կյանքին ասել այո՛»

«20 տարի առաջ այս օրը հարսանիքս էր, բազմաթիվ ծրագրեր, նպատակներ»,-ասում է Արտյոմ Ծատուրյանը:  Հարսանիքից ուղիղ քսան տարի անց նույն օրը՝ դեկտեմբերի 1-ին, «Լիարժեք կյանք» ՀԿ-ում 41-ամյա Արտյոմ Ծատուրյանը փորձում է յուրացնել մութ աշխարհում ապրելու հմտությունները։

Արդեն սովորել է կույրերի համար նախատեսված սպիտակ ձեռնափայտից օգտվել, ինքնուրույն բջջային հեռախոս ու համակարգիչ օգտագործել։

Արտյոմի լույսի ու մթի ջրբաժանը 44-օրյա պատերազմն էր։ Պատերազմ էր մեկնել ՄՈԲ-ով։ Ջրականում արկի պայթյունից հետո ոչինչ չի հիշում, հիշում է կոմայից հետո իր առաջին հարցը՝ ես չե՞մ տեսնում։ Բժշկի պատասխանն էր՝ քիչ-քիչ կտեսնես։

Հետո հասկացավ, որ մութ աշխարհում է շարունակելու ապրել՝ առանց կոտրվելու։ Ասում է՝ լույսը շատ լավ բան է, բայց ամենակարևորը կամքն է։ 41-ամյա Արտյոմ Ծատուրյանը ծնվել ու ապրում է Վայոց ձորի Արենի գյուղում։

Ցուցադրել ավելի
Back to top button