ԿարևորՍպորտ

Արեստ Սահակյանը նոկաուտից 10 օր անց մահացել է

Ռուսաստանի Տոլյատի քաղաքում մահացել է ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը։ Նա գլխի ծանր վնասվածք էր ստացել դեկտեմբերի 26-ին Տոլյատիում տեղի ունեցած «Նոկաուտների արքաների» մրցաշարում։

Գլխուղեղի վնասվածքից հետո Արեստ Սահակյանը հայտնվել էր երրորդ աստիճանի կոմայում։ Մարզիկի մահվան մասին Ինստագրամում հայտնել է նրա քույրը։

Վերջին հրաժեշտի արարողությունն ու հոգեհանգիստը կլինի Տոլյատիում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա Երևանում։

Ցուցադրել ավելի
Back to top button