Հայկական հարց

Ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով փրկագնվածների թիվը քչանում էր․ «Հայկական հարց»

Առաջին փրկագնված անձը Տոնապետ Լյուլեճյանն էր: Նա Մեզրե քաղաքի բանտարկված և հրաշքով չսպանված մտավորականներից էր: Նրա համար վճարվել էր օսմանյան 50 ոսկի: Որպես որբախույզ, նա նույնպես ընդգրկվեց «Մեկ ոսկի, մեկ հայ» առաքելությունն իրականացնողների խմբում՝ կարճ ժամանակի ընթացքում փրկագնելով մահմեդականների ընտանիքներում ստրուկի կարգավիճակում պահվող 500 հայ որբուհիների:

Որբերի ազատագրության այս գործողությունը բնույթով համահայկական էր: Այն սկսվել էր Երզնկայից՝ տարածվելով օսմանյան կայսրության և Արևմտյան Հայաստանի մյուս բնակավայրերում: Հայոց ցեղասպանության ամենածանր օրերին հայությունը մեկ բռունցք դարձավ՝ նպաստելով մեր ժողովրդի վերածննդին:

Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը։ «Մեկ ոսկի՝ մեկ հայ»՝ մաս 2-րդ:

Back to top button