Վերնատուն

Հայ գրականությունը՝ միջազգայնորեն ներկայանալի․ «Վերնատուն»

Ինչպե՞ս ներկայացնել հայ գրականությունն արտերկրում, ի՞նչ շանսեր ունի հայ գրողի ստեղծագործությունը միջազգային հսկա գրաշուկայում։

Առաջին գրական գործակալության գործակալ Էլինա Հարությունյանն ասում է, որ նախորդ տարի օտարերկրյա հրատարակչությունների հետ ամենաշատ պայմանագրերն են կնքվել․ «Եթե նախորդ տարի թարգմանված և հրատարակված ունեցել ենք ընդամենը 6 գիրք, ապա առաջիկա տարվա համար մենք արդեն կնքել ենք 23 պայմանագիր, որը միանշանակ, լավ արդյունք է։ Բանակցությունները շարունակվում են և այս տարի, կարծում եմ, 23 գրքով մենք չենք սահմանափակվի»,- ասում է Էլինա Հարությունյանը, ով մեկ տարի է ինչ աշխատում է գործակալությունում։

Էլինա Հարությունյանն ասում է, որ հայ ժամանակակից գրականությունը արտասահմանյան հրատարակչություններին պատշաճ կերպով ներկայացված չէ, իսկ գրական գործակալի մշակույթը Հայաստանում զարգացած չէ և չի եղել։

Ցուցադրել ավելի
Back to top button