

Հատկապես վերջին տարիներին Հայաստանում նոր թափ է ստացել արևային կայանների տեղադրումը: Յուրաքանչյուր տան, շենքի տանիքին, արևկող պատին հնարավոր է տեղադրել ֆոտովոլտային վահանակ և ստանալ հոսանք: Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ. որքանո՞վ է դա լիարժեք կիրառվում: Զրույց ՕՀՄ Էներջի ընկերության համահիմնադիր, կոմերցիոն տնօրեն Գևորգ Հախվերդյանի հետ։