Հատվող եթեր

Հոգևորն ու արվեստը միավորող գանձարանը․ «Հատվող եթեր»

Հայ առաքելական եկեղեցին իր հոգևոր ու մշակութային կարևոր առաքելությամբ դարեր ի վեր համախմբել է աշխարհասփյուռ հայերին: Հայոց առաքելական հավատքը ոգեշնչողն է եղել շատ կարևոր բնագավառներում. ազգային ճարտարապետություն, քանդակագործություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրականություն։

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, նաև արվեստի գլխավոր կենտրոն է: Կրելով հոգևոր-մշակութային մեծ նշանակություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները ներկայացնում են հայ ժողովրդի արժեքավոր գանձերը, սրբազան գոհարները, կրոնական արվեստի բացառիկ նմուշները:

Տպավորիչ և արժեքավոր հավաքածու, որը ձևավորվել է դարերի ընթացքում, սրբազան մասունքներ, որոնք պահպանվում և ցուցադրվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յուրօրինակ թանգարաններում:

Զրույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ:

Back to top button