

-1945 թվականի Նոր տարին էր, յոթս դեռ չէր լրացրել, տատս հարցրեց, թե Ձմեռ պապից ինչ եմ ուզում, ասացի, որ գունավոր մատիտներ՝ թիթեղյա տուփի մեջ։ Քնեցի-զարթնեցի՝ բերեց։ Էդ պահից հավատում եմ Ձմեռ պապին,- պատմում է մաեստրո Մարտին Վարդազարյանը։
Ասում է՝ պետք է ժամանակը բաց չթողնել ու ժամանակին դիմել Ձմեռ պապին։ Չշտապել, բայց չուշանալ նաև։
Մաեստրո Ռուբեն Մաթևոսյանն էլ է հավատում Ձմեռ պապին, ասում է, որ այս տարին պիտի հաշվետվության տարի լինի։ Ու ընդհանրապես բոլոր նոր տարիները. «Թույլ տված սխալը պետք է կարողանաս ուղղել, ինքնախոստում պետք է լինի նոր, եկող տարին՝ ինչ չենք արել ու ինչ պիտի անենք»։
Մաեստրոները կատակում են, որ մենք բոլորս պետք է թեթևացնենք Ձմեռ պապի հոգսը ու լինենք բարի։
«15 րոպեն քիչ է», բայց մաեստրոներն այս ընթացքում հասցնում են «բացել» նոր տարին ու խոսել ոչ պակաս կարևոր տոնի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին։