Հաջողության նոտա

Ցանկացած բիզնես գաղափար կարելի է իրականություն դարձնել․ «Հաջողության նոտա»

Ի՞նչ է պետք դժբախտ լինելու համար։ Պետք է զղջալ անցյալի համար, դժգոհ լինել ներկայից և չհավատալ ապագային՝ ասում է «Մանթաշով» գործարարների միության նախագահ, գործարար Վահրամ Միրաքյանը։

Լրագրություն, սոցիոլոգիա, HR, ապա բիզնես. նա կարծում է, որ մեր իրականությունը մենք ենք ստեղծում։ Կարևորում է մարդու ներքին լավատեսությունը, ներքին ինքնավստահությունը, քանի որ շրջապատի իրականությունը մենք ենք ձևավորում: Սովորում է սեփական սխալների վրա՝ չանտեսելով ուրիշներինը:

Վստահ է՝ համացանցը լայն հնարավորություն է տվել բոլորին․ կապ չունի երկրագնդի որ հատվածում եք, կարևորը ցանկությունն է ու գրագետ մոտեցումը: Ասում է՝ պետք է լինել ճկուն և չնյարդայնանալ ամեն ինչից:

«Կա երկու տարբերակ. երբ դու նյարդայանում ես և գիտես որ ոչինչ չես կարող փոխել, կամ պարզապես չնյարդայնանալ. Դա նույնն է, երբ դու թույն ես խմում՝ հույս ունենալով, որ կազդես նյարդայնացնողի վրա»,– ասում է Վահրամ Միրաքյանը։

Back to top button