Ձեր փաստաբանը

ՀՀ-ում պլաստիկ աղտոտվածության դեմ պայքար․ «Ձեր փաստաբանը»

2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային մեկանգամյա օգտագործման տոպրակների վաճառքը: Սակայն, դեռևս որոշ առևտրի կետերում առկա են նման տոպրակներ.

  • Արդյո՞ք միայն տնտեսավարող սուբյեկտներն են կրելու պատասխանատվություն։
  • Ինչպիսի՞ն է ՀՀ-ում պոլիէթիլենային աղտոտվածության աստիճանը և օրենսդրական այս կարգավորմամբ ինչպիսի՞ն կլինեն բնապահպանական օգուտները։
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելվող ապրանքներ վաճառելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: Այսինքն, այն տնտեսավարողները, ովքեր այսուհետ կշարունակեն պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով:
  • Յուրաքանչյուր իրավախախտման համար նախատեսված է առանձին տուգանք։ ՏԻՄ մարմինները դիտարկվում են որպես վերահսկողության սուբյեկտ:
  • Արդյոք քաղաքացիները կարո՞ղ են ահազանգել խնդրի մասին վերջիններիս։ Բացի պոլիէթիլենային մեկանգամյա օգտագործման տոպրակների վաճառի արգելքից, որո՞նք են լինելու պլաստիկ աղտոտվածության դեմ պայքարի հաջորդական փուլերը՝ շրջանառությունից պլաստիկ սպասքի դուրս հանումը և դեպոզիտային համակարգի ստեղծումը։ Ինչպե՞ս է դա իրականացվելու։

Զրույց Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի հետ։

Back to top button