Սփյուռքի ձայնը

Հայաստանի մասին Սփյուռքում հնչող կենացները պետք է գործնական քայլերի վերածել․ «Սփյուռքի ձայնը»

Հայրենադարձությունը Սփյուռքի և Հայաստանի գլխավոր նպատակներից պետք է լինի՝ հաշվի առնելով երկկողմանի բազմաթիվ խնդիրները, վստահ է հայրենադարձ, մոտ երկու տասնամյակ Հայաստանում ապրող գործարար Տիրան Բաղդադյանը:

Իսկ ինչպե՞ս խթանել հայրենադարձությունը, ի՞նչ պետք է նախաձեռնի սփյուռքը և ինչ ՝ ՀՀ-ը, «Գուրմե դուրմե» շոկոլադի տան համահիմնադիր Տիրան Բաղդատյանը նշում է, որ սփյուռքը պետք է սեփական նախաձեռնություններով գա Հայաստան:

«Մենք ունենք լավ մասանգետներ, որոնք Հայաստան են գալիս սեմինարից սեմինար: Նրանք պետք է սեփական նախաձեռնությամբ գան հայրենիք, ներկայանան ու ներկայացնեն սեփական ծրագրերը: Գուցե, սկզբում դժվար ընդունելության անրժանանան, սակայն կարճ ժամանակ անց՝ կընդունվեն: Իսկ Հայաստանն էլ պետք է հնարավորությունները մեծացնի, տա խոշոր արտոնություններ՝ հարկային և այլն, որպեսզի գործ սկսող սփյուռքահայը իրեն ավելի լավ զգա հայրենիքում»,- ասում է:

Տիրան Բաղդադյանը Հայաստանի մասին զրուցող, խնդիրները բարձրաձայնող և խորհուրդներ տվող հայրենակիցներին, որոնք շարունակում են ապրել այլ երկրներում, խորհուրդ է տալիս չխոսել կամ չքննադատել հեռվից:

«Նրանք, որոնք տարբեր առիթներով խմում են հայրենիքի կենացը կամ քննադատում իշխանություններին կամ ժողովրդին, շարունակում են ապրել այնտեղ, որտեղ գումարներ են վաստակում: Խորուրդներին պետք է հետևեն գործողությունները՝ Հայաստանում: Եթե անգամ տեղափոխությունը խնդիր է, պետք է գումարները ներդնել այստեղ»,- նշում է գործարարը:

Հայաստանում ապրելն ու գործ սկսելը մեր բոլորի պարտքն ու պապերի երազանքն է: Մեր երեխաները միայն այստեղ կարող են իրենց հանգիստ ու հարազատ զգալ: Բոլոր դժվարությունների կողքին, մեր երկիրը ունի բազմաթիվ առավելություններ, որոնց մասին պետք է խոսել:

Back to top button