Էկոսֆերա

Ինչպիսի՞ տարի էր 2021-ը բնապահպանության ոլորտում․ «Էկոսֆերա»

Ինչպիսի՞ տարի էր 2021-ը բնապահպանության ոլորտում, ձեռքբերումներն ու կորուստները։ Ո՞ր խնդիրներներն էին ցայտուն և որո՞նց հետևանքով տուժեցին բնակիչները։ Ամփոփում ենք անցած-գնացած 2021-ի էկոլոգիական հետքերը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո ունեցանք կորուստներ, որոնք հատկապես ակներև դարձան 2021 թվականի սկզբին, երբ ամփոփվեցին և գնահատվեցին պատերազմից հետո կորուստների չափը։ Էկոսֆերայի շրջանակում անդրադարձանք Արցախի հանրապետության կորցրած ջրային, անտառային և հատուկ պահպանվող զգալի տարածքներին։ «Կանաչ Արցախ»

ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող երկու հատուկ պահպանվող տարածք՝ «Կովսականի արգելանոցն» ու «Սոսիների պուրակը» մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իսկ «Կաչաղակաբերդ» ազգային պարկից Արցախի հանրապետության տարածքում մնացել է մոտավորապես կեսը:

Թվարկված կորուստներին, բնապահպան Սիլվա Ադամյանն էլ ավելացնում է Սոտքի հանքավայրի մի հատվածի՝ թշնամու տիրապետության տակ անցնելը:

Կկարողանա՞նք վերադարձնել այս ծանր կորուստները, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Այժմ մեծ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ պետք է վերաբերվենք մեր ունեցած բնական պաշարներին։ Նման վերաբերմունքի կարիք ունի օրինակ Սևանա լիճը։ Արդեն մի քանի տարի ամռան ընթացքում լճին «խեղդում» են կապտականաչ ջրիմուռները։ 2021 թվականն էլ բացառություն չէր։

Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն ասում է, որ ջրիմուռների ակտիվացմանը նպաստել են ջերմաստիճանի տաքացումն ու աղտոտված գետերի ջրերը, որոնք թափվում են լիճ։

Սևանա լճի փրկության դրական լուրեր լսեցինք։ Գիտնականները հայտարարեցին, որ գտել են լիճը ջրիմուռներից մաքրելու միջոց։

Back to top button